Թուրքական լիրան դոլարի նկատմամբ նորից արժեզրկվել է
Վերջին 4 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ դիրքերը բարելաված թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կրկին անկում է գրանցել՝ մոտենալով նախկին հակառեկորդի ցուցանիշին: Այն կապված է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Նաջի Աղբալին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին Էրդողանի հրամանագրի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մարտի 21-ին սահմանվել է 1 դոլարի դիմաց վերջին 4 ամսվա ընթացքում ամենաբարձր փոխարժեքը՝ 8.47 թուրքական լիրա: Այսինքն լիրան արժեզրկվել է մոտ 17 տոկոսով: Իսկ արդեն մարտի 22-ին դոլարի փոխարժեքը տատանվում է 7.69-7.97 լիրայի սահմաններում:
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ եվրո / 9.84 լիրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան