Ադրբեջանի լոբբիստ Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է
«Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը կորցրել է գիտակցությունը Կուբայից Գերմանիա թռիչքի ընթացքում, որից հետո անձնակազմը որոշել է շտապ վայրէջք կատարել Դուբլինում: Սակայն տեղի բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը»,-այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Ինչու էր Ստրենցը Կուբայում, այցը գործնական էր, թե մասնավոր, անհայտ է:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Բունդեսթագը Շտրենցին զրկեց անձեռնմխելիությունից, որը մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության մեջ:
Շտրենցը, որը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության կազմում էր, ներառվել էր «Ադրբեջանական լվացքատան» զեկույցում։
2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար էր ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Նշվում էր, որ Շտրենցը արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել էր, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:
Շտրենցը ԵԽԽՎ-ում մշտապես աջակցել է Ադրբեջանին, ու այժմ նրա վրա ճնշում էր գործադրվում ու նրանից պահանջում էին բացատրություն, թե ինչպես է գումարների վճարումներն ազդել Բեռլինում ու ԵԽԽՎ-ում իր քվեարկությունների վրա։ Շտրենցը նաև այն պատգամավորներից է, ով 2015թ․-ին դեմ էր քվեարկել նախաձեռնությանը, որը կոչ էր անում Ադրբեջանին ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։
Հարակից հրապարակումներ`
- Նվերներ Բաքվից` գերմանացի պատգամավորներին. հարված Մերկելի կուսակցության իմիջին
- Գերմանիայում Մերկելի կուսակցության ևս մեկ պատգամավոր զրկվեց մանդատից՝ Ադրբեջանի համար լոբբինգ անելու պատճառով
- Գերմանիան Ադրբեջանից կաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ֆիշերին
- Deutsche Welle. Մերկելի կուսակցությունը 2012թ-ին 28 հազար եվրո նվիրատվություն է ստացել Ադրբեջանից
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին