Առինջում կատարված գողություններից մեկը բացահայտվել է
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ վերջինս, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 17-ին` ժամը 14:30-ի 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Առինջ համայնքի առանձնատներից մեկի պարսպի վրայով անցնելու եղանակով ապօրինի մուտք է գործել տան տարածք, ապա մետաղական լինգի միջոցով պոկելով առանձնատան հյուրասենյակի և ավտոտնակի պատուհանների ճաղավանդակները՝ բացել է պատուհանները, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել տարբեր ապրանքներ՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Գողոնը տեղափոխելու նպատակով 36-ամյա տղամարդը նույն օրը` ժամը 18:12-ի սահմաններում, կանչել է իր ծանոթին և նրան չտեղեկացնելով տեղափոխվող գույքի՝ հափշտակված լինելու հանգամանքի մասին` դրանք տեղավորել է վերջինիս կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ և ուղևորվել դեպի Երևան, սակայն ճանապարհին բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ըստ աղբյուրի, նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, նրա գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ հնարավոր այլ հանցակիցներին պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ գերությունից վերադարձած կամավորի տան գողության մասին
- Գերությունից վերադարձած տղաներից մեկի տունը մատաղի օրը թալանել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան