Արսեն Բաբայան. Շուտով ականատեսն ենք լինելու նաև իմ նկատմամբ հետապնդումների համար սրանց պատասխանատվությանը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.
«Այսօր ժամը 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական իշխանության հայկական պարագլխի սանձազերծած քաղաքական հետապնդման դատաքննությունը:
Վաղուց է հաստատվել, որ քրեական շղարշով պատված այս կարծր քաղաքական հետապնդումը սրանք ձախողել են և շուտով բոլորս ականատեսն ենք լինելու նաև 1,5 տարի իմ նկատմամբ ամենատարբեր հետապնդումների համար սրանց պատասխանատվությանը:
Շուրջ 1,5 տարի առաջ, երբ սրանք ինձ առաջարկեցին սուտ ցուցմունք տալ և ազատ արձակվել, բացատրեցի հստակ, որ չի լինելու: Որ նստելուց իրենք են սարսափում ու հանուն չնստելու նույնիսկ իրենց սեփական ծնողների դեմ կեղծ ցուցմունքներ կտան:
Այդ ողջ ժամանակահատվածում անդադար խոսել եմ այն մասին, որ սրանք սահմանադրական դատարանի կազմալուծմամբ Արցախը հանձնելու թուրքական ծրագիրն են իրագործում:
Մեզ ապասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ:
Մենք պարտավոր ենք փրկվել: Մենք թուրքին հանձնելու Հայրենիք չունենք: Մենք կորցնելու պետականություն չունենք»։
Հիշեցնենք, որ գործով մեղադրական եզրակացության համաձայն, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Այսօր ժամը 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական...
Опубликовано Arsen Babayan Воскресенье, 21 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց
- Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
- Գոհար Մելոյան. Փաթեթում Առուշան Հակոբյանի ցուցմունքի բացակայությունը հավաստելու է Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին