Արսեն Ջուլֆալակյան. Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել
Հայտնի ըմբշամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։
Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։
Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին,հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին...
Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։
Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս։
Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է...
Опубликовано Arsen Julfalakyan Воскресенье, 21 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին