Արտակ Դավթյանի ուղերձը
ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արտակ Դավթյանի ուղերձը, որում ասված է.
«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը.
44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին
- Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում
- Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է. Արա Զոհրաբյան
- «Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին