«Արտավազդ»-ի հավակնորդները
Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Սամսոն Մովսեսյանի «Ալադին»-ը (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն), Կարեն Խաչատրյանի «Ոզնու մուշտակը» (Տիկնիկային թատրոն), Դավիթ Հարությունյանի «Ջրահարսը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը (Հ. Մալյանի անվան թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մերի Մովսիսյանը՝«Կախարդական սրինգ» ներկայացման մեջ Պամինային մարմնավորելու համար (Օպերային թատրոն), Սոնա Մուրադյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ Կատյա Լավրովայի կերպարը կերտելու համար (Պարոնյանի անվան թատրոն), Անահիտ Կիրակոսյանը՝ «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման մեջ Սյուզաննայի կերպարի համար (Կամերային երաժշ. թատրոն), Հռիփսիմե Նահապետյանը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումում Ջուլիետի կերպարը կերտելու համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Աստղիկ Աբաջյանը՝ «Շրջված երազ»-ում հեքիաթասացի դերի համար (Մալյանի անվան թատրոն), Մարիկա Դովլաթբեկյանը «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր էգոյի ալտեր էգոն լինելու համար (Մետրո թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ընդգրկվել են Նարեկ Բաղդասարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Կորնյուդեին մարմնավորելու համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն), Վահագն Գասպարյանը՝ «Շրջված երազ» ներկայացման մեջ Յալմարի կերպարի համար (Հ.Մալյանի անվ. թատրոն), Նորայր Հերգնյանը՝ «Կիլիկիո Արքան» բեմադրության մեջ Լևոնի կերպարի համար (Լ.Քալանթարի անվ. թատրոն), Հրաչյա Գյումբալյանը՝ «Քրիստոֆեր»-ում Քրիստոֆերի դերի համար (Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն), Անդրանիկ Միքայելյանը՝ «Սև կատուն» ներկայացման մեջ Պոյի ալտեր Էգոն ներկայացնելու համար (Մետրո թատրոն), Դավիթ Եղիազարյանը՝ «N 6»-ում Գրիմովի դերի համար (Աբովյանի դրամ. թատրոնն):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի համար մրցելու են Կարեն Խաչատրյանը («Ոզնու մուշտակը», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն), Ռուզաննա Խաչատրյանը («Լուսաբացից առաջ», Sտեփանակերտի Վ.Փափազյանի անվ. թատրոն), Գոռ Մարգարյանը («12», «Անհատ» թատերախումբ), Դավիթ Աբրահամյանը («Անտեսանելին», ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն):
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ընդգրկված են՝ Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի «Քրիստոֆեր»-ը ( բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Օնեգին»-ը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան), Անհատ թատերախմբի «12»-ը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան), Գոռ Մարգարյանը, Աբովյանի դրամատիկական թատրոնի «N 6»-ը (բեմադրիչն Արմեն Սարգսյան):
«Լավագույն պիես» անվանակագում ներկայացված են Սամվել Խալաթյանի «Մռավ լեռան լուսաբացը», Դավիթ Խաչիկյանի «Սեր, հաց և փշալարեր», Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս», Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» աշխատանքները:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում ընդգրկվել են Գարեգին Եվանգուլյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար (Գ.Սունդուկյանի անվան թատրոն), Եվգենի Օնանյանը՝ «Ոզնու մուշտակը» բեմադրության համար (Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն), Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ «Փափլիկը» ներկայացման համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն), բեմադրիչ Անտոն Քեշիշյանըև զգեստների հեղինակ Մարինա Թադևոսյանը՝ «Մեր թաղը» ներկայացման համար (ՊՀԹ)։
«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում ներկայացվել են Գարի Քյոսայանը՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման համար, Մարինա Բրուտյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնում բեմադրված «Խառը զգացմունքներ»-ի համար, Ջեմմա Մինասյանը՝ Մետրո թատրոնի բեմադրված «Սև կատուն» ներկայացման համար, Վաչե Շարաֆյանը՝ Ստեփանակարետի Վ.Փափազյանի անվան թատրոնում բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են Հ.Պարոնյանի անվան թատրոնից Մարիամ Գրիգորյանը՝ «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ Շումիլովային կերտելու համար, ՊՀԹ-ից Սիրանուշ Լազյանը՝ «Մեր թաղը» բեմադրության մեջ Շուշանի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արմինե Անդրեասյանը՝ «Փափլիկը» բեմադրության մեջ տիկին Լուազոյի կերպարի համար, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնից Ինա Հախնազարյանը՝ «Քրիստոֆեր»-ում Ջուդիի կերպարի համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը՝ «Վարազդատ»-ում Վարազդատի մոր դերի համար, Աբովյանի դրամ. թատրոնից Լիլիթ Սալնազարյանը՝ «N 6»-ում Ալեսկային կերտելու համար:
«Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում ներկայացված են՝ Անդրանիկ Զաքարյանը (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Չեզվիքի դերի համար), Վարդգես Բարսեղյանը (Հ.Պարոնյանի անվ. թատրոն, «Սիրելիներից մի բաժանվեք»-ում Շումիլովի դերի համար), Վահագն Գալստյանը (Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոn, «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Ուոլտեր Պենգբերնի դերի համար), Ստեփան Ղամբարյանը (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն, «Փափլիկը» բեմադրության մեջ պրուսացի սպայի դերի համար):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ընդգրկվել են՝ Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնից Նարինե Պետրոսյանը՝ «Տիկնայք և Պարոնայք» ներկայացման մեջ Յոհաննա Մարկհեմի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Աննա Բալանդինան՝ «Խառը զգացմունքներ»-ում Քրիստինայի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման մեջ Էլիզաբեթ Ռուսեի դերի համար, Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Ալլա Դարբինյանը՝ «Վարազդատ» ներկայացման մեջ Ասթինեի դերի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում ընդգրկվել են՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնից Արմեն Մարգարյանը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Մաքմըրֆիի դերի համար, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնից Արման Ղազարյանը՝ «Ինքնասպանը» ներկայացման մեջ Պոդսեկալնիկովի դերի համար, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Արման Նավասարդյանը՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ հեղինակի և Սաքոյի դերի համար, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվ. թատրոնից Գենադի Առուշանյանը՝ «Լուսաբացից առաջ» ներկայացման մեջ Արմենի դերի համար:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի ներկայացված են Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնից Իռա Հարությունյանը՝ «Խառը զգացմունքներ», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնից Նարինե Գրիգորյանը՝ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնից Վահե Շահվերդյանը՝ «Անուշ», Մետրո թատրոնից Զառա Անտոնյանը՝ «Սև կատուն» ներկայացումների համար։
«Լավագույն ներկայացում» անվանակարգում ընդգրկվել են Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ:» (բեմադրիչ Կարեն Ներսիսյան), Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի «Փափլիկը» (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան), Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոնի «Անուշ» (բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի «Լուսաբացից առաջ» (բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան) ներկայացումները։
Հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: