Աուդիոգրքեր օգտագործողներն ամենից շատ լսում են Պուշկինի բանաստեղծությունները
Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, որն աուդիո տարբերակով լսում է բանաստեղծություններ։ Եւ ամենից շատ աշխարհում լսում են Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Storytel աուդիոգրքերի ծառայությանը։
«Ռուսաստանը բանաստեղծություններ ունկնդրելով աշխարհում առաջին տեղում է: Պոեզիա ունկնդրելու գագաթնակետը եղավ 2020 թվականին՝ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ: Ալեքսանդր Պուշկինն աշխարհում բոլոր բանաստեղծների շրջանում ունկնդրության մեջ գրավում է առաջին տեղը, հանրաճանաչության առումով էլ Ռուսաստանում զբաղեցնում է նույնպես առաջին տեղը », - նշում են ծառայությունից։
Ըստ Storytel-ի՝ 20 երկրների շարքում երկրորդ հորիզոնականում հայտնվել է Շվեդիան, որտեղ պոեզիա ամենից շատ են լսում։ Երրորդ տեղում Դանիան է, չորրորդը՝ Նիդեռլանդները, իսկ հինգերորդ տեղում Հնդկաստանն է։
Ռուսաստանում ռուսալեզու բանաստեղծներից Ալեքսանդր Գրիբոյեդովը ժողովրդականությամբ երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Սերգեյ Եսենինն է, որին հաջորդում է Միխայիլ Լերմոնտովը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում