22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Առողջացել է 432 մարդ: Մեկ օրում մահացել է 15 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Մահվան ևս 860 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4220 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.03.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 4205 կորոնավիրուսով հիվանդ
- 20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 19.03.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 18.03.2021. Կորոնավիրուսի 1024 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 17.03.2021. Կորոնավիրուսի 854 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- 16.03.2021. Կորոնավիրուսի 585 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան