Ճապոնիայում առաջին անգամ բացահայտվել է COVID-19- ի փոխանցում՝ մորից նորածնին
Ճապոնիայի մանկաբույժների ընկերությունը հայտարարել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ մորից նորածնին փոխանցման առաջին դեպքի հայտնաբերման մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Այսպիսով, մասնագետները երեխային ՊՇՌ թեստ են արել նրա ծնվելուց անմիջապես հետո. թեստերը ցույց են տվել դրական արդյունք:
Միևնույն ժամանակ, բժիշկներն ընդգծել են, որ նորածնի կյանքի և առողջության համար ոչ մի սպառնալիք չկա, նա գտնվում է նորմալ վիճակում:
Փորձագետները նշել են, որ կորոնավիրուսային համաճարակի սկզբից մինչ օրս երկրում 51 երեխա է ծնվել այդ պահին COVID-19-ով հիվանդ մայրերից, բայց երեխաները լույս աշխարհ են եկել առողջ:
Օրեր առաջ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստված մորից լույս աշխարհ էր եկել կորոնավիրուսի հակամարմիններով երեխա:
Հարակից հրապարակումներ`
- 2020-ի մարտի 1-ից սկսած ՀՀ-ի ԲԿ-ների աշխատակիցների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 5740 դեպք
- ԱՀԿ-ն գնահատել է միջազգային զբոսաշրջության վերսկսման հեռանկարները
- Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով Փարիզը և ֆրանսիական մի շարք քաղաքներ մեկ ամիս կփակվեն
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան