Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են օտարերկրացի կամավորներից
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել արտերկրից կամավորներ հրավիրելուց, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Տոկիո -2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոյի խոսքը։
Միևնույն ժամանակ, նա խոստացել է, որ կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա կամավորների սահմանափակ խմբի ընդունման հարցը, առանց որի հնարավոր չէ որոշակի միջոցառումների կազմակերպումը:
Երկուշաբթի օրը «Kyodo» գործակալությունը հաղորդել էր, որ մոտ 500 միջազգային կամավորներ միանալու են Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը։
Ավելի վաղ կազմակերպիչները որոշել էին արտասահմանից ժամանած երկրպագուներին թույլ չտալ մասնակցել մրցույթին: Տոմսեր գնած օտարերկրացիներին կփոխհատուցվի ծախսված գումարը:
Ենթադրվում էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համաճարակի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Ներկայումս Ճապոնիան փաստացի արգելում է աշխարհի բոլոր երկրների և տարածաշրջանների քաղաքացիներին նոր վիզաների տրամադրումը՝ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելու հետ:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը
- Համավարակի պատճառով օլիմպիական խաղերին 50 տոկոսով կկրճատվի մարզասերների քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին