Ադրբեջանը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ մասնագետներին՝ ԼՂ-ում ականազերծման համար
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները պարգևատրվել են Ադրբեջանի կողմից՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի սկզբից ի վեր ռուսները Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 17 հազար զինամթերք:
Ադրբեջանի իշխանությունները պետական մեդալներ և գերատեսչական կրծքանշաններ են շնորհել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ մասնագետների, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների ականազերծմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին