Քաղաքական 17:52 23/03/2021 Հայաստան

Ալիևը փորձելու է հայաթափել Արցախում, Սյունիքում այն տարածքները, որոնք չկարողացավ ստանալ. Անժելա Էլիբեգովա

«Կոմունիկացիաների բացման, խաղաղ համակեցության վերաբերյալ միֆերը, որոնք ստեղծվում են մեր հանրության համար, Ալիևի և Հայաստանի իշխանությունների կողմից զուգահեռ են մատուցվում»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նա ընդգծեց՝ Արցախյան հարցի կարգավորման և հանգուցալուծման վերաբերյալ ադրբեջանական և հայկական պետական քարոզչությունը բացարձակ նույն թեզերով են առաջնորդվում.

«Երկուսն էլ ասում են՝ Արցախյան հարցը փակ է, եկեք ապրենք համերաշխ: Բայց այդ հարցը մեզ համար փակված չէ: Փորձել մոռացության տանել ու հանրության հիշողությունից ջնջել եղածը, ապրել Ադրբեջանի հետ նոր փոխհարաբերությունների մակարդակում, մեր հանրությունը պատրաստ չէ, քանի որ մեզ դեռ շատ հարցերի պատասխան չեն տվել: Այդ հարցերի պատասխանը չտալու համար պետք է ջնջել, փակել պատմության այդ էջը, նոր իրողության մեջ փորձել տեղավորվել:

Մեր խնդիրն է թույլ չտալ իշխանությունների դա անել, որովհետև մինչև հիմա չգիտենք ոչ զոհերի, ոչ գերիների, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվ, մեր կորուստները սկսած զինտեխնիկայից ու գույքից: Մոտավորապես պատկերացում ենք, թե ինչ ենք կորցրել, բայց հստակ որևէ մեկը  մեզ չի փորձում բացատրել, պատմել, թե ինչպես դա եղավ»:

Ադրբեջանագետի խոսքով, մաս-մաս, ուշացած են հայտնում կորուստների մասին, թաքցնում են կորուստներ, ինչը տեխնոլոգիա է ու մանիպուլյացիայի ձև:

«Եթե իրական ամբողջ պատկերը բացվի, օրինակ՝ իմանան, որ այսքան ՀԷԿ, վարելահող ենք կորցրել, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի, հացի գինը թանկանալու է, ինչն անմիջապես անդրադառնալու է իրենց, իրենց գրպանի վրա, մարդկանց վերաբերմունքը կտրուկ փոխվելու է»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Նա նշեց, որ Ադրբեջանի հանրային կարծիքում հայերի նկատմամբ վերաբերմունքում փոփոխություն չի եղել, հայատյացությունը շարունակվում է, հայատյացության մասով հռետորաբանությունը սրվել է:

«Ալիևն այսօր սպառնում է, վիրավորանքներ է հնչեցնում հայերի, իշխանությունների վերաբերյալ, հաջորդ օրը միջազգային հանրության համար ասուլիսի ժամանակ կարող է ասել՝ պատրաստ ենք հայերի հետ խաղաղ համակեցության, սակայն հետո հայտնաբերվեն այրված մարդկանց դիեր:

Պետք է պատրաստ լինել, որ լուրջ սադրանքներ է անելու առաջնագծում, խաղաղ բնակչության հանդեպ, անընդհատ վախի, սպառնալիքի մթնոլորտում է պահելու, որպեսզի հայաթափի այն տարածքները, որոնք չկարողացավ ստանալ: Ոչ միայ Արցախում, նաև Սյունիքում:

Հիմա մենք չենք հասկանում՝ ինչ է առհասարակ լինելու, երբ Թուրքայի ու Ադրբեջանի համար Սյունիքի տարածքով կոմունիկացիաները բացվեն: Այդտեղի հայաթափման պրոցեսը սկսվելու է, երբ որ մարդկանց ադրբեջանիցները, թուրքերը սկսեն ահաբեկել իրենց սադրանքներով, վարքագծով: Դրա դեմը պետք է առնել, սակայն դեմն առնող չկա»,- ասաց Ա. Էլիբեգովան:

Նա հավանական է համարում, որ հայկական շուկայում հայտնվի ադրբեջանական գազ ու բենզին. «Եթե գտնվեն ոչ այդքան հայրենասեր, քաղաքակիրթ մարդիկ, որոնք կփորձեն փող աշխատել այս իրավիճակում, կարող է օրերից մի օր նաև ունենանք պատկեր, որ Ադրբեջանը սկսի իր պետական նավթային կազմակերպության միջոցով նավթ ու գազ վաճառի Հայաստանին: Իսկ պետական  նավթային ընկերություն՝ նշանակում է, որ այդտեղից ֆինանսավորվում է  ադրբեջանական բանակը: Մենք գնելու ենք այդ բենզինն ու գազը, այդ գումարով գնվելու են փամփուշտներ, որոնք կրակելու են մեզ վրա»:

Անժելա Էլիբեգովան ասաց, որ Արցախի ճանաչման, անկախության ճանաչման հարցը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն, ամբողջ պետական և դիվանագտական ռեսուրսը պետք է ուղղվի Արցախի անկախության ճանաչմանը:

«Հիմա և մեր իշխանությունները, և Ալիևը փորձում են փակել այդ հարցը: Մեզ համար երբևէ փակ չպետք է լինի: Վստահ եմ, որ հիմա դա պետք է լինի մեզ համար միակ օրակարգային առաջնահերթությունը: Առանց Արցախի անկախության ճանաչման ի՞նչ ապագա է սպասվում այն տարածքին, որ մնացել է, ո՞ւմն է այն: Եթե մերն են, եկեք տեր կանգնենք եղածին, հետ բերենք այն, ինչ կորցրել ենք»,- ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}