ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները չեն կորի. Արկադի Խաչատրյան
«Հայաստանի հանդեպ սանձազերծված պատերազմի հետևանքով և գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմի պատճառով հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը և մենք պարտադրված կարողացել ենք իրականացնել մեր լիազորությունները միայն վերջին երկու ամիսների ընթացքում»,- խորհրդարանի այսօրվա նիստում հայտնեց կորոնավիրուսի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողվի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը ներկայացրեց նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը:
Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ, նախորդ ամռանը ձևավորվելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, հանձնաժողովը երկու ամսիների ընթացքում լայնածավալ գործողություններ է կատարվել՝ 333 հարցով 10 հարցում ուղարկելով տարբեր մարմինների:
Նրա տեղակացմամբ՝ այդ հարցերից 2-ը ուղղվել է կառավարությանը՝ հասցեագրելով 10 նախարարությունների, նրան ենթակա 5 և վարչապետին ենթական 2 մարմնի:
Պատգամավորը հայտնեց, որ հարցեր են ուղղվել նաև Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Մարդու իրավունքների գրասենյակին, Հաշվեքննիչ պալատին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որոնց պատասխանները հրապարակված են հանձնաժողովի պաշտանական կայքէջում:
Տեղեկացնելով, որ կառավարությունը մինչև սույն թվականի մարտի 30-ը ողջամիտ ժամկետ է խնդրել իրեն ուղղված հարցերին պատասխանելու համար՝ Արկադի Խաչատրյանը նշեց. «Ակնհայտ է, որ որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտի հասնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ է լիազորությունների երկարաձգում»:
Նա տեղեկացրեց, որ որոշման ընդունման դեպքում, այդ պահից սկսած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգիվի 6 ամսով:
Զեկուցողին միակ հարցն ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և շեշտեց, որ ամենևին խորամուխ չի լինում հանձնաժողովի աշխատանքների և նրա անդամների աշխատելու պատրաստականմության մեջ և կոչ է անելու կողմ քվեարկել առաջարկությանը, բայց իրեն հետաքրքրում է հանձնաժաղովի հետագա ճակատագիրը:
«Հիմա, եթե մենք հանձնաժողովի աշխատանքները երկարաձգում ենք, բայց քաղաքական պայմանավորվածությունների համաձայն, գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի հնչեցված ժամկետները 6 ամսից առաջ է լինում, դուք նայե՞լ եք հանձնաժողովի ճակատագիրը ինչ է լինելու»,- հարցրեց ԱԺ նախագահը:
Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ նույնիսկ այն դեպքում, եթե քննիչ հանձնաժողվոը չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ապա կատարված գործն ամենևին կորած չի լինելու և կփոխանցվի հաջորդ ԱԺ-ին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ մյուս ԱԺ-ի համար կորնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը կլինի կարևոր ուղղություններից մեկը և իրենց կատարած աշխատանքի արդյունքները կարող են լիարժեքորեն օգտագործվել հաջորդ խորհրդարանի քննիչ հանձնաժողովում:
Խաչատրյանը հայտնեց, որ կաշխատեն, որպեսզի մինչև այս խորհրդարանի գործունեության ավարտը հասցեն արդյունքներ ունենալ, եթե ոչ, ապա այն կարխիվացվի և կփոխանցվի հաջորդ խորհրդարանին:
Արարատ Միրզոյանն էլ առաջարկեց, որ բոլոր դեպքերում ունեցած ցանկացած արդյունք վերջում հրապարակվի:
Հարակից հրապարակումներ`
- Սա ի՞նչ հայտարարություն էր. Պետրոսյանը՝ Միրզոյանին
- Մեր ներկայացրած նախագծերը մերժում եք, հետո որպես ձեր նախագիծ ներկայացնում. Մարուքյանը՝ իմքայլականներին
- ԱԺ-ն չցանկացավ չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տալու հարցը քննարկել հերթական նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան