Բարբարոսը կացնով կանգնած է մեր դռան դեմ, իշխանությունն ասում է՝ ոչ, մենք պետք է գնանք դեպի բարելավման. Արման Աբովյան
«Ստացվում է՝ բարբարոսը կացնով կանգնած մեր դռան դեմը առավոտից երեկո սպառնում է, իշխանությունն ասում է՝ ոչ, մենք պետք է գնանք դեպի բարելավման»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Պատգամավորը նկատեց, որ Թուրքիան ուժեղացնում է չորրորդ դաշնային բանակը Հայաստանի սահմանից ընդամենը 15-16 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի հետ պարբերաբար իրականացնում է զորավարժություններ, վերջինիս ղեկավարը, ամեն օր սպառնում է Հայաստանին, իսկ մեր իշխանությունը խոսում է նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ճանապարհները բացելոի մասին:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունը, միջազգային ոչ մի քաղաքակիրթ կառույցի կողմից չի կարող ընդունվել:
Պատգամավորի համոզմամբ՝ մինչև Հայաստանը դիվանագիտական, ռազմական առումով թեկուզ կիսով չափ ինքնաբավ չլինի, ճանապարհների և կոմունիկացիաների վերաբացումը բխելու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, իսկ նրանց վերջնական նպատակը ՀՀ-ի ոչնչացումն է՝ պանթուրանական նախագծի շրջանակներում:
«Քոչվոր ցեղերը մեր տունը հայտարարում են իրենց պատմական տարածք, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ կացնով բարբարոսը մտնի մեր տուն, իսկ կացնով բարբարոսն արդեն պատրաստվում է»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Վարկեր ունեցող զոհվածների և անհայտ կորածների ընտանիքները որևէ աջակցություն չեն ստանում. Սոֆիա Հովսեփյան
- Դատախազությունը գործ է հարուցել Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ, սա ուղղակի ծաղրանք է. Թագուհի Թովմասյան
- «Ալյանս»-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով առանց որևէ դաշինքի. Տիգրան Ուրիխանյան
- Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք. Տարոն Սիմոնյան
- «Միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մաս պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին