Պեկինի դեմ ԵՄ պատժամիջոցներն անօրինական են. Վան Յին
Չինաստանի դեմ Եվրամիության միակողմանի պատժամիջոցները բացարձակապես անօրինական են, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի պայմանավորվել են Չինաստանի չորս քաղաքացիների և մեկ կազմակերպության պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին՝ Սինցզյան քաղաքում ույղուր մահմեդական փոքրամասնության իրավունքների ոտնահարման մեղադրանքով: Ի պատասխան այս պատժամիջոցների՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին է պատժամիջոցներ կիրառելով տասը եվրոպացիների, այդ թվում ՝ Եվրախորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև չորս կազմակերպության դեմ:
«Որևէ միակողմանի պատժամիջոց հիմնված չէ միջազգային իրավունքի վրա, ներառյալ վերջերս ԵՄ սահմանված պատժամիջոցները Չինաստանի դեմ»,- ասել է Վան Յին։
Նա ավելացրել է, որ, ըստ չինական կողմի, ԵՄ շրջանակներում, ըստ էության, ոչ բոլորն են միանգամայն համաձայն վերոնշյալ պատժամիջոցների քաղաքականության հետ:
«Նրանք չեն ստանա միջազգային հանրության աջակցությունը, հատկապես այսպես կոչված պատժամիջոցների առումով, որոնք կիրառվել են ստի հիման վրա: Կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է դրան դեմ լինեն», - ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի նկատմամբ
- Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության դեմ
- ԵՄ խորհուրդը հաստատել է 11 անձանց նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանից և Չինաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան