Դատախազությունը գործ է հարուցել Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ, սա ուղղակի ծաղրանք է. Թագուհի Թովմասյան
«Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իրենց կողմից միջազգային հետախուզման է ենթարկվել մոտ երեք հարյուր հայ և նրանց մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտնեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ակտիվ քայլեր է անում նրանց նաև Ինտերպոլի միջոցով հետախուզման ենթարկելու և ձերբակալելու ուղղությամբ:
Թովմասյանը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ ինքը նախորդ տարվա նոյեմբերին գրությամբ դիմել է գլխավոր դատախազություն, և խնդրել հայտնել պատերազմի ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերի շրջանակներում ինչ գործողություններ են արվել, ադրբեջանցի քանի գեներալ է հետախուզման մեջ Հայաստանի կողմից:
Հայտնելով, որ ՀՀ դատախազությունից ակնկալում էր կոնկրետ քայլեր Արդբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղությամբ՝ պատգամավորը շեշտեց, որ, ըստ էության, ոչինչ չի արվել:
«Ես կարծում էի, որ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարի նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարված լիներ, փոխարենը դատախազության մամուլի հաղորդագրություններից ծանոթանում ենք, որ Արարատի մարզի ձկնաբուծական ոլորտում կան խախտումներ, Լոռու, Տավուշի մարզում կան անտառահատումներ և այսպես շարունակ»,- հայտարարեց Թովմասյանը՝ ներկայացնելով դատախազության պաշտոնական կայքի սեփական դիտարկումները:
Պատգամվորը ներկայացրեց իր գրությանը դատախազության տված պատասխանը, որում ասվում է, որ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվեցիաների խախտմամբ, մարդկության դեմ կատարվող հանցագործություններ կատարելու փաստերի կապակցությամբ:
«Սակայն մեղադրանք է առաջադրվում և քրեական գործ հարուցվում միայն Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ, սա ուղղակի ծաղրանք է և կարծում եմ, որ ժամանակն է, որ դատախազությունը սթափվի»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ալյանս»-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով առանց որևէ դաշինքի. Տիգրան Ուրիխանյան
- Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք. Տարոն Սիմոնյան
- «Միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մաս պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան