Կրթություն, գիտություն 16:27 23/03/2021 Հայաստան

Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծին

«Քանի որ ռեկտորներն անհամաձայնություն ունեն այս օրենքի կոնկրետ դրույթի վերաբերյալ, այդ դեպքում առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համատեղ աշխատանքի շարունակությունը ԲՈւՀ-երի հետ»,- խորհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մինչ այդ իր ելույթում հայտարարեց, որ ռեկտորների հետ ԱԺ-ում կազմակերպված վերջին քննարկման ժամանակ համաձայնության են եկել օրենքի նախագծի շուրջ:

Թագուհի Թովմասյանն անդրադառնալով նախարարի այդ հայտարարությանը՝ չհամաձայնեց նրա հետ և ընթերցեց օրենքի նախագծի վերաբերյալ Ռեկտորների խորհրդի կարծիքից մի հատված:

Ըստ Ռեկտորների  խորհրդի եզրակացության՝ ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի ձևավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և Սահմանադրության 38-րդ հոդվածին 3-րդ մասին, որով սահմանվում է, որ բարձրագույն կրթության մարմիններն ունեն ինքնակառավարման իրավունք և ակադեմիական ազատություն:

Թովմասյանը նշեց, որ ռեկտորները նաև հայտարարել են, որ ինքնավարությունն ամրագրված է Բոլոնիայի հռչակագրում, մինչդեռ ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ին գործադիր իշխանության կողմից նշանակման դրույթը հակասում է ինքնավարության սկզբունքին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ շատ լավ, առողջ և աշխատանքային մթնոլորտում է պատկերացնում իր համատեղ աշխատանքը ԲՈւՀ-երի հետ:

Նախարարն ափսոսանք հայտնեց, որ պատգամավորը ներկա չի եղել ռեկտորների հետ ԱԺ-ում կազմակերպված հանդիպմանը, որտեղ ընթացել է ամենաբովանդակային քննարկումը, և անդրադարձ է եղել օրենքի բովադակությանը, այլ ոչ թե ռեկտորների նշանակմանը:

Հայտարարելով, որ ռեկտորները միանշանակ հավաքական կարծիք չունեն, և նախագծով ինքնավարության սկզբունքը չի խախտվում, Վահրամ Դումանյանը հայտարարեց. ««Բուհական ինքանավարություն» և «Ակադեմիական ազատություն»  երկու արտահայտություններն ունեն բարեհնչեղություն, որը շատ կարևոր է  ԲՈւՀ-երի համար, բայց այն ռեկտոր նշանակել-ազատելը չէ, այլ՝ տվյալ բԲՈւՀ-ի կանոնադրության շրջանակներում որակյալ կրթություն ապահովելը»:

Հակադարձելով նախարարի պնդմանը, թե ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքը չի խախտվում՝ Թագուհի Թովմասյանը ընթերցեց ռեկտորների խորհրդի եզրակացության մյուս հատվածը, որում ասվում էր, որ կառավարման խորհրդի ձևավորման այս սկսզբունքն ամբողջությամբ խախտում են բուհերի ինքնակառավարման սկզբունքի հիմքերը, քանի որ այն ձևավորելու և կառավարելու է ոչ թե բուհական հանրույթի, այլ պետական լիազոր մարմնի միջոցով:

Ըստ պատգամավորի ներկայացրած տեքստի՝ ԲՈւՀ-երի կառավարման խորհրդի անդամների 5/4  հարաբերակցության պայմաններում որոշումները կայացվելու են դրսից՝ բուհական հանրույթին զրկելով ԲՈւՀ-ին վերաբերող որոշումներ ընդունելու և նույնիսկ դրանց վրա ներազդելու հնարարվորությունից և այն լիազոր մարմնին հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ԲՈւՀ-ի որոշումների ընդունումը:

Ըստ Թովմասյանի՝ այդ ամենի արդյունքում ռեկտորները մտահագություն են հայտնել որ  ԲՈւՀ-երը հայտնվելու են օրվա քաղաքական իշխանության անմիջական ազդեցության ներքո և  զրկվելու են ինքնուրույն գործելու հնարավորությունից:

Վահրամ Դումանյանն էլ հակադարձեց, թե խորհրդի կազմում չեն լինելու քաղաքական մարմիններ ներկայացնող անձինք:

«Պետական լիազոր մարմինը ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի 9-ն անդամից 5-ին է նշանակում, որպեսզի վերահսկողությունը լինի պետության ձեռքում, այստեղ գաղտնիք չկա»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}