Կանխատեսվում է Սևանա լճի 6-11 սմ բարձրացում. Լևոն Ազիզյան
Այսօրվա դրությամբ Հայաստանի ռազմավարական 5 խոշոր ջրամբարներում՝ Ախուրյան, Արփի, Ապարան, Ազատ, Մարմարիկ, 74 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի: Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մետր 60 սմ է, 15 սմ-ով բարձր անցած տարվա նույն օրվա համեմատությամբ: Ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
Գարնանային վարանումների կանխատեսումների հետ կապված նշեց, որ դրանք պայմանավորվում են աշնանային, ձմեռային ամիսների տեղումներով, գարնան ընթացքում սպասվող եղանակային պայմաններից:
«Աշնանային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններն այդքան էլ բարենպաստ չեն եղել, բայց դրա փոխարեն ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններ նախորդ տարվա համեմատ բավական նպաստավոր են, այսօրվա դրությամբ ձնածածկույթը նախորդ տարվա համեմատ բավական շատ է»,- ասաց Լ. Ազիզյանը:
Ըստ նրա, ելնելով նախաձմեռային, ձմեռային և գարնանային վարարումների ընթացքում կանխատեսվող եղանակային պայմաններից՝ ՀՀ-ում այս տարի կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի: Մարմարիկի և Ազատի ջրամբարներում լցվածությունը կանխատեսվում է 100 տոկոս, Ախուրյանի՝ 80-85 տոկոս, Արփիի՝ 65-70 տոկոս, Ապարանի՝ 55-60 տոկոս:
Լ. Ազիզյանը նշեց, որ ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 37-42 սմ, իսկ տարեկան կտրվածքով կանխատեվսում է 6-11 սմ բարձրացում:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 25-ից կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը
- Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ փետրվարի 8-14-ի դրությամբ
- Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով
- Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը, հանրության հոգածության կարիքն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին