Կովիդ 19-ի հնարավոր ազդեցությունը սրտի վրա
Կովիդ 19 հիվանդությունը հիմնականում լուրջ բարդություններ է հարուցում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:
Ինչպես Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից Սամիր Քափադիան է ասում. «Շատերը գիտեն, որ այն ազդում է թոքերի վրա: Սակայն կովիդը մեծապես կարող է ազդել նաև սրտի վրա, արյունը դեպի երակներ մղելու սրտի կարողության վրա: Այն նաև բացասաբար է ազդում արյան մակարդելիության վրա, որն առաջ է բերում արյան խցանումներ»:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային այս հիվանդությունը կարող է նույնիսկ վնասել առողջ սիրտը, եթե նույնիսկ այն կրող անձինք դա չեն նկատում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թեքսասի առողջապահական գիտական կենտրոնի գլխավոր սրտաբան Ալեն Անդերսոնն ասում է, որ այս հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն: Նա նույնպես գտնում է, որ սա վերաբերում է նաև այն հիվանդներին, որոնք նախկինում չեն ունեցել սրտի հետ կապված խնդիրներ:
«Սրտի կաթվածի նախապայման հանդիսացող արյան ֆերմենտի մարկերի բարձրացում է գրանցվում նաև որոշ վարակակիրների մոտ, որոնք նախկինում չեն ունեցել զարկերակային խցանումներ: Ոմանց մոտ առաջ են գալիս զարկի հաճախականության խախտումներ»,- ասում է նա:
Սամիր Քափադիան էլ ավելացնում է, որ վախի ու զայրույթի զգացումներ ունեցող հիվանդների մոտ մեծանում է արյան խցանման հնարավորությունը, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի` ինֆարկտի:
Ինչպես բժիշկներն են ասում, սրտին հասցված վնասվածքը որոշ դեպքերում բուժվում է: Սակայն որոշ դեպքերում էլ այն ավարտվում է մահվան ելքով:
Թեքսասի համալսարանի Առողջապահական կենտրոնն այժմ հետազոտում է հակաբիոտիկների մի տեսակ և շաքարախտի դեմ մի նոր դեղամիջոց, պարզելու համար, թե արդյոք դրանք կարող են կովիդի դեպքում կանխել սրտի վնասվածքը:
Հետազոտողներն այժմ հույս ունեն կլինիկական փորձարկումներ սկսել կորոնավիրուսից ապաքինված անձանց շրջանում, պարզելու համար, թե որքան առողջ կերպով է նրանց սիրտը շարունակում աշխատանքը կովիդ 19 հիվանդությունը հաղթահարելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան