«ՍՈւ 30»-ները կարող էին նաև առկա, եղած սպառազինությամբ կիրառել, ինչո՞ւ չեն արել. Մովսես Հակոբյան
«Իմ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եմ ես, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ինչ վերաբերում է երկրի ղեկավարին, ապա չգիտեմ՝ հարցաքննվել է, թե՝ ոչ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, որ իր պնդմամբ, կա առերևույթ հանցագործություն, որը վերաբերում է բանակի լրահամալրմանը, սպառազինության ձեռք բերմանը և շատ այլ երևույթներին։ Այդ ամենի վերաբերյալ մեկ քրեական գործ կա։ Ինչ վերաբերում է տարբեր գործիչների հայտարարություններին, թե իր հայտարարություններում պետական գաղտնիքի բացահայտում կա, Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ առնչությամբ դեռևս հարուցված քրեական գործ չկա։
Ըստ նրա, պետք է ստեղծվի հանձնաժողով և ուսումնասիրվեն հայկական կողմի կրած պարտության պատճառները, որպեսզի իրականությունը բացահայտվի։
«Այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են եկել այս պատերազմի ընթացքում, պետք է հաշվի առնվեն բանակի կառուցվածքի, մարտավարության պլանավորման ժամանակ։ Ահագին բաներ կան, որ պետք է ասվի, բայց դրանք եթերային չեն։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձել է «ՍՈւ 30»-ներին, ապա ասել, որ չեն հասցրել հրթիռները ձեռք բերել, դա երեխայական հայտարարություն է։ «ՍՈւ 30»-ները կարող էին նաև առկա, եղած սպառազինությամբ կիրառել, ինչո՞ւ չեն արել։ Սպառազինության ի քանի տեսակ չկար, բա մյուսնե՞րը, որոնք մեր երկրի ավիացիան կիրառում է»,- հարց հնչեցրեց նա։
Մովսես Հակոբյանը նշեց, որ դատախազությունը պետք է ստուգի և բացահայտի այն երեք պարամետրերը, որ պետք է ունենա «ՍՈւ 30»-ը՝ որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ։
«Ւմ ունեցած տեղեկություններով՝ այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է և պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել։Մենք ընդհանրապես պետք է անդրադառնանք մեր ավիացիայի կիրառմանը. մենք բավականին մեծ գումար ենք ծախսել բանակի ավիացիայի վրա։ Մեր բանակի ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան ամբողջ բանակը միասին վերցրած։ Մեր ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան երրորդ բանակային կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը»,- ասաց նա։
Նա հարց հնչեցրեց՝ ո՞ւր էր ավիրացիայի անձնակազմը, և ինչո՞ւ են առաջին թռիչքները պահեստազորայինների կողմից իրականացվել։ Մովսես Հակոբյանը նկատեց՝ չի կարելի ունենալ այնսպիսի ավիացիա, կողքին նկարվել ու ժողովրդին փորձել խաբել. դրա պատասխանը պետք է տրվի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը պիտի հաստատեր իմ ասածը, բա ի՞նչ պիտի աներ. Մովսես Հակոբյանը՝ ՍՈՒ-30-ի հրթիռներ չունենլու իր հայտարարության հաստատման մասին
- Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան