Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի նկատմամբ
Եվրամիությունը Չինաստանի դեմ կիրառել է վերջին 30 տարվա մեջ առաջին պատժամիջոցները: Պատժամիջոցներն ուղղված են Չինաստանի չորս պաշտոնյաների և մեկ սուբյեկտի, որոնք ենթադրաբար ներգրավված են մահմեդական ույղուր փոքրամասնության մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մեջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Միջազգային հանրությունը ամիսներ շարունակ պնդում էր, որ Սինգջյան ինքնավար շրջանում գտնվող համակենտրոնացման ճամբարներում տեղի են ունենում լուրջ չարաշահումներ, ինչպիսիք են զանգվածային կամայական կալանքը, խոշտանգումները և հարկադիր քաղաքական ինդոկտրինացիան:
Չինաստանը բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները:
«Այս քայլը, որը հիմնված է ոչ այլ բանի վրա, քան կեղծիքն ու ապատեղեկատվությունն է, անտեսում և խեղաթյուրում է փաստերը, կոպտորեն խառնվում Չինաստանի ներքին գործերին, կտրուկ խախտում միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերը, և խստորեն խարխլում է Չինաստան-ԵՄ հարաբերությունները», - հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կարճ ժամանակ անց:
Բրյուսելի այս պատժիչ քայլը Պեկինի նկատմամբ առաջինն է՝ 1989թ.-ին զենքի էմբարգոյից ի վեր, որն այն ժամանակ դեռևս 12 անդամ երկրները կիրառեցին Կոմունիստական Չինաստանի նկատմամբ՝ Տիանանմեն հրապարակում բռնի գործողությունների պատճառով: Չնայած այն ժամանակ ձեռնարկված այլ միջոցները հետագայում վերանայվեցին և կասեցվեցին, էմբարգոն շարունակում է գործել այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան