ՍԴ-ում որոշեցին Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել գրավոր
Սահմանադրական դատարանում որոշեցին, որ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը պետք է քննվի գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու միջնորդություն էին ներկայացրել ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը։
Միջնորդության վերաբերյալ դատավորների ձայները բաշխվեցին հավասար՝ ՍԴ դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Թունյանը և Հ.Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Է.Շաթիրյանը, Ե.Խունդկարյանը, Ա.Դիլանյանը և Վաղարշյանը՝ դեմ։
Դիլանյանի խոսքով՝ «հասարակության հիշողության մեջ ՍԴ-ի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձևավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիման վրա»։
Բացի այդ, ըստ ՍԴ նախագահի՝ բանավոր ընթացակարգի անցումը կարող է անհարկի ձգձգել գործի քննությունը։ Ի պատասխան սրան՝ Հրայր Թավմասյանն արձագանքեց․ «Եթե անհարկի ձգձգումների մասին էիք խոսում, պետք է բարի լիներ հուլիսի 7֊ին նշանակված նիստը հաջորդ տարվա մարտի 23֊ին չքննել։ Պետք էր ժամանակին կազմակերպել, որ այս գործը քննվեր»։
Վահե Գրիգորյանը չէր մասնակցում ՍԴ նիստին։
ՍԴ նախագահը հայտարարեց, որ միջնորդությունը չի բավարարվել ու հեռացան խորհրդակցական սենյակ։
Գործի քննությունն ընթանում է գրավոր ընթացակարգով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան