Վարկեր ունեցող զոհվածների և անհայտ կորածների ընտանիքները որևէ աջակցություն չեն ստանում. Սոֆիա Հովսեփյան
«Զոհվածների և անհայտ կորածների ընտանիքները, որոնք վարկային պարտավորություններ ունեն, որևէ աջակցություն չեն ստացել և վարկերի մարման խնդիրներ ունեն»,- խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նա տեղեկացրեց, որ բանկերի հետ են այդ ընտանիքների հարաբերությունները, որտեղից նրանց հայտնում են, որ կարող են զիջումներ անել կամ վարկն ամբոջությամբ մարել, եթե զոհվածի կամ անհայտ կորածի անունով են դրանք ձևակերպված:
«Սա անհնար երևույթ է, այսինքն՝ 18 ամյա պատանուն, ով պատրաստվում էր բանակ գնալ, որևէ մեկը վարկեր չէր տա և հավանականությունը շատ փոքր է, որ որևէ ժամկետային զինծառայող կարող էր վարկ ունենալ»,- նկատեց Հովսեփյանը:
Նա դիմեց կառավարությանը՝ փոխանցելով այդ ընտանիքների խնդրանքներն ու առաջարկները, որպեսզի խնդրին ուշադրություն դարձվի և բանկերի հետ քայլեր ձեռնարկվի:
«Այն ընտանիքները, որոնք զոհված զինծառայողներ ունեն և իրենց զոհի դին դեռ չեն գտել, հազարավոր տեղեր են գնում և չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել»,- հայտարարեց պատգամավորը և առաջարկեց կամ բանկերի հետ համաձայնությամբ վարկերի մարման ժամկետները երկարաձգել, կամ դրանք սուբսիդավորվել, որպեսզի այդ ընտանիքները չկանգնեն ծանր խնդրի առաջ:
Սոֆիա Հովսեփյանը հույս հայտնեց, որ այդ հրատապ և կարևոր հարցն ավելի կկարևորվի կառավարության կողմից, քան ոչ առաջնահերթ օրակարգային հարցերը, որոնք պարբերաբար բներվում են ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը գործ է հարուցել Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ, սա ուղղակի ծաղրանք է. Թագուհի Թովմասյան
- «Ալյանս»-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով առանց որևէ դաշինքի. Տիգրան Ուրիխանյան
- «Միջազգային բոլոր հարթակներում ՀՀ արտաքին քաղաքականության խոսույթի մաս պետք է կազմի Արցախի անվտանգության հարցը»
- Արցախի երեխաների համար՝ միավորվում են ավելի քան 50 ֆրանսիացի ու միջազգային արվեստագետներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան