Հասարակություն 16:03 23/03/2021 Հայաստան

Արցախում զոհված զինծառայողների ծնողներ. Սրբապիղծ թալանի հետքերով

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը տարածել է Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հայտարարությունը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Դատելով նոր ի հայտ եկող փաստերից, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենախոշոր ու լկտի թալանը։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամին։ Այն գումարին, որը լումա առ լումա հավաքել էր աշխարհով մեկ սփռված, ինչպես նաև Հայաստանում ապրող հայ ժողովուրդը: Գումարը հավաքել էին մարդիկ, որոնք իրենց խնայողությունները նվիրաբերեցին հիմնադրամին՝ աջակցելու համար մեր բանակին, մեր զինվորին, հրթիռակոծության և ռմբակոծության տակ հայտնված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին:

Այժմ պարզվում է, որ Փաշինյանի հանձնարարականով այդ գումարները մուտք են արվել պետական բյուջե և ծախսվել անհայտ նպատակներով։ Լուրեր են շրջանառվում, որ այդ գումարից մոտ 4,5 միլիարդ դրամը հատկացվել է պահեստազորայիններին սննդով ապահովելու համար: «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այս տեղեկությունը հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ուղղակի անարգանք է մեր հերոս տղերքի հիշատակին, սա պարզապես անհարգալից վերաբերմունք է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ: Պարզ է, որ այդքան գումար սննդի համար հարկավոր չէր: Դա ահռելի գումար է: Չմոռանանք, որ մեր ժողովուրդը անդադար սննդով էր ապահովում մարտի դաշտում գտնվող մեր տղերքին, մեր զինվորականներին: Հսկայական ինքնաթիռներ ամեն օր աշխարհի հայերի հավաքած օգնություն էին տեղ հասցնում, Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հսկայական պաշարներ էին ուղարկում։ Քաղաքացիներն ամեն օր տոննաներով սնունդ էին հավաքում, որ հիմա գերագույն գլխավոր թալանչին ասի, որ 4.5 մլրդ-ի սնունդ ենք գնե՞լ։

Այս հարցն ունենալու է շատ լուրջ հետևանքներ, որովհետև սննդից բացի հայ ժողովուրդը մեր տղերքին քնապարկեր, զրահաբաճկոններ և այլ պարագաններ է ուղարկել աշխարհի բոլոր ծայրերից, բայց դրանք այդպես էլ տեղ չեն հասել: Մեր տղերքը օրեր, շաբաթներ շարունակ եղել են առանց զրահաբաճկոն, քնել են սառը գետնին: Այս մասին պատերազմի օրերին էլ էին խոսում։

Ի՞նչ է կատարվել, այս ինչ թալան է եղել մեր տղերքի ու մեր հայրենիքի հաշվին։ Այս ամենը պարզ է դառնալու միայն նոր իշխանության դեպքում։ Հիմա ինչքան էլ թաքցնեն հետքերը, միևնույն է, պատասխան եք տալու։ 600 դոլարով զրահաբաճկոններ, որոնք այդպես էլ զինվորին չհասան, կանխիկացված հսկայական գումարներ, որոնք չգիտես ինչու տնօրինում էր ոչ թե բանակը, այլ ՔՊ-ի «սրբին» մոտ կանգնած դեմքերը: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցերի պատասխանները ստանալու համար:

Պահանջում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից, մասնավորապես գործադիր տնօրենից ամենայն մանրամասնությամբ հաշվետու լինել, թե ինչ է եղել այդ 52 միլիարդի հետ, ինչպես նաև հիմնավոր փաստերով հերքել կամ հաստատել տեղեկությունը, որ այդ գումարից 4,5 միլիարդն ուղղվել է պահեստազորայինների համար սնունդ ձեռք բերելուն:

Արցախում հերոսաբար զոհված հերոս տղերքի ծնողներ՝

Գեղամ Նազարյան
Կարին Տոնոյան
Դավիթ Ամալյան
Զավեն Մկրտչյան
Վարդան Երմալովյան
Բորիկ Կոստիկով
Գոհար Սիմոնյան
Օֆելյա Ավետիսյան
Նաիրա Նազարյան
Աննա Մկրտչյան
Մարիա Սարգսյան
Արթուր Միրզոյան
Արաքսյա Մկրտումյան
Ելիզավետա Օհանջանյան
Էդգար Աղաբաբյան
Քրիստինե Բեգլարյան
Լաուրա Սարգսյան
Վարդուհի Այվազյան
Ֆլորա Մելիքսեթյան
Քրիստինա Կարապետյան
Արմեն Ներսիսյան
Մարիամ Ադամյան
Գոհար Մազմանյան
Աստղիկ Մանասյան
Արևիկ Մկրտչյան
Մանուշ Սահակյան
Մերի Սելիմյան
Գայանե Արզումյան
Արփինե Բեյբության
Արուս Ստեփանյան
Ելիզավետա Օհանջանյան
Շուշանիկ Աղաբաբյան
Նաիրա Մուրադյան
Լանա Աբրահամյան
Մելինե Ամիրջանյան
Լուսինե Մարության

(բաց է միացողների համար)

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}