Արցախցի երեխաների երգը չպիտի լիներ՝ «թողեք ապրենք»-ը. Սրբուհի Գրիգորյան
«Ես հետևում եմ քաղաքական գզվռտոցին՝ որպես դիտորդ, քանի որ ոչ մի ձևով չեմ կարող ներգրավվել այս պրոցեսում։ Ես իմ առաքելությունը բնավ դա չեմ համարում»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով, սին խոսքերն ու պոպուլիզմը Հայաստանը դարձրին այսպիսին, և եթե բոլորը բավարար չափով իրենց գործն արած լինեին, արդյո՞ք հայ ժողովուրդն այսօր կապրեր այս նվաստացուցիչ օրերը։
«Այդ երբվանի՞ց ազատագրումն աշխարհն ընկալեց որպես օկուպացիա։ Հաշվարկեք ու գտեք այդ կետը։ Արցախցի երեխաների երգը չպիտի լիներ՝ «թողեք ապրենք»-ը։ Արդյո՞ք մենք մի բան արել ենք, որ դա չդառնար երազանք ու ցանկություն։ Այսօր բոլորը խոսում են Սյունիքից, իսկ ի՞նչ եք արել բոլորդ, որ տարիներ շարունակ չդատարկվեին սահմանամերձ բնակավայրերը, որ շատ երեխաներ ծնվեին, որ նրանք չունենային սոցիալական խնդիրներ, ունենային ուսուցիչներ, նկարչական դպրոց ու մանկապարտեզ ունենային։ Ի՞նչ եք արել բոլորդ, որ չդատարկվեր Հայաստանը»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Նա նշեց, որ Հայաստանում քաղաքականությունը մանիպուլացնելու արվեստի է վերածվել, ու դրա համար էլ սահման չի ճանաչվում։
«Դադարեք շահարկել մեր զոհված տղաների անունները, դադարեք մայրերի արցունքներն օգտագործեք։ Բավական է իրարից վրեժ լուծեք, ազատվեք չարության այս մեծ չափաբաժնից։ Լծվեք գործի, եկեք միասին լծվենք գործի՝ հանուն մեր երկրի։ Չմոռանաք, որ մենք այսօր դեռ ունենք գերեվարված զինվորներ, իսկ Հայաստանը գտնվում է հետպատերազմյան ցնցումների մեջ»,- եզրափակեց խոսքը Սրբուհի Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում.Սրբուհի Գրիգորյան
- Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան