«ԱրԱր». Տաքացվող տնակների հերթական խմբաքանակն ենք տրամադրել մեր հերոսական զինվորներին
«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ մեր բանակի համար ծանր օր էր, բոլոր իմաստներով։ Սակայն նույնիսկ ամենածանր օրերին, մենք լինելու ենք մեր բանակի կողքին, նրան ուժ ենք տալու և պաշտպանենք, որպեսզի այն կարողանա պաշտպանել մեր երկիրը։
Այս առաքելությամբ մեր «ԱրԱր» հիմնադրամը շարունակում է աջակցել մեր բանակի ստորաբաժանումներին, որոնք ստիպված են եղել քաղաքական ղեկավարության ընդունած որոշումների արդյունքում հապճեպ փոխել իրենց տեղակայման վայրերը, թողել իրենց ամրացված դիրքերը և զորամասերը, և ամբողջ ձմեռ ծառայությունը շարունակել բաց դաշտում, տառացիորեն անմարդկային պայմաններում։
Մեր համեստ հնարավորությունների շրջանակներում, վերջերս մենք տաքացվող տնակների հերթական խմբաքանակն ենք տրամադրել մեր հերոսական զինվորներին, այն հավատով, որ սա ընդամենը ժամանակավոր լուծում է, և որ ապագայում նոր զորամասեր կկառուցվեն, հները կվերականգնվեն, և մեր բանակը վեր կհառնի նոր ուժով։
Շնորհակալություն եմ հայտնում այս գործին ավանդ բերած մեր բոլոր գործընկերներին, և բոլորին խնդրում եմ շարունակել իրենց աջակցությունը՝ կարիքները մեծ են, և ամեն այսպիսի գործ թեթևացնում է մեր եղբայրների բեռը, որոնք անտրտունջ և արիաբար շարունակում են պաշտպանել մեր երկրի վտանգված սահմանները»։
Երեկ մեր բանակի համար ծանր օր էր, բոլոր իմաստներով։ Սակայն նույնիսկ ամենածանր օրերին, մենք լինելու ենք մեր բանակի...
Опубликовано Avetik Chalabyan Понедельник, 22 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին