
Փարիզում կանցկացվի ցուցահանդես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ
Փարիզի «Mémorial de la Shoah» հոլոքոստի թանգարանում մարտի 22-ից հուլիսի 11-ը կանցկացվի ցուցահանդես՝ նվիրված Ֆրանսիայի կողմից 2001 թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչան 20-ամյակի կապակցությամբ։
Նշվում է, որ հուշահամալիրը ներկայացնում է նոր փաստաթղթերով և առարկաներով հարստացված ցուցադրություն` 20-րդ դարի բռնության և զանգվածային հանցագործությունների մասին:
«Mémorial de la Shoah»-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել նաև 2015-ին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։