«Հրապարակ». Ինչո՞ւ Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի կառավարությունը դեռևս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, ևս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին։
Սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել։ Թե ինչու՝ պատգամավորին հայտնի չէ, ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը գումարը չի տրամադրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան