«Փաստ». Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռևս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձևավորվում է նաև շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաև շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, և երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան