Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան
Արաքս-Ախուրյան հատվածում կա ջրային ռեսուրսների խնդիր՝ պայմանավորված Թուրքիայում ջրամբարաշինությամբ: Ասուլիսում ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
«Պատահական չէ, որ այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատ 100 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր ունենք: Սկսած 2012 թվականից՝ Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված Արաքս գետի ջրային ռեսուրսները զգալիորեն՝ մոտ 30-40 տոկոսով նվազել են»,- նշեց նա:
Լ. Ազիզյանն ասաց, որ լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խոցելիությունը, քանի որ ջերմաստիճանի շարունակական աճ է գրանցվում 1994 թվականից ի վեր, ամեն տարի ջերմաստիճանը նորմայից բարձր է, լեռնային շրջաններում տեղումները հիմնականում անձրևի տեսքով են, ձնակուտակման պրոցես քիչ է տեղի ունենում:
«Կանխատեսումների համաձայն, 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն՝ նորմի նկատմամբ նվազում մոտ 15 տոկոս, 2070-ին՝ 20-25 տոկոս նվազում, 2100-ին՝ կանխատեսվում է մոտ 35-40 տոկոս նվազում»,- ասաց նա:
Լևոն Ազիզյանն ընդգծեց՝ ջրի ամեն մի կաթիլ պետք է խնայողաբար օգտագործել:
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսվում է Սևանա լճի 6-11 սմ բարձրացում. Լևոն Ազիզյան
- Թուրքիան կարող է Արաքս գետի հոսքը ձգտեցնել զրոյի. Վաչե Տերտերյան
- Ավինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ
- Իրանցի պաշտոնյա. Արաքս գետի ջրամբարում ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 45 տոկոսով նվազել է
- Արաքս գետի էկոլոգիական վիճակը Իրանի և Հայաստանի կառավարությունների ուշադրության կենտրոնում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին