Pfizer պատվաստանյութը Վրաստան կհասնի շաբաթվա վերջում
Վրաստանի Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի հաղորդմամբ, այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 1467 պացիենտ շարունակվում է հոսպիտալացված մնալ, որոնցից 299 -ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, 80-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, ավելի քան 3000 մահճակալ շարունակում է պատրաստ մնալ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գաբունիան այս մասին խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խմբի նիստից հետո:
Նա ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունն ու նշել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանը կստանա Pfizer տեսակի պատվաստանյութ, որով կպատվաստվեն բուժաշխատողներն ու 65-ից բարձր տարիքի անձինք:
Երկրում այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 4000 բուժաշխատող: Մարտի 25-ից կսկսեն պատվաստվել նաև 65-ից բարձր տարիքի անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին