Արթիկցի զինծառայողի մայր. Երեխես ողջ չհասավ ինձ, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ, վարչապետ չլինի, ով ուզում է լինի
Անհետ կորած զինվորներից մեկի՝ Արթիկի բնակիչ Դավիթ Ասոյանի մայրը վստահ է, որդին ողջ է։ Պահանջում է օր առաջ որդուն գտնել ու վերադարձնել իրեն։
«Ամսի 20-ին իմ երեխուն պարգևատրել եք, տեղեկություն ունեցե՞լ եք, որ պարգևատրել եք։ Իմ երեխուն տեսնող է եղել, ես ասում եմ ողջ է, ինձ ասում են, թե էդ վաշտից հնարավոր չէ ողջ մարդ մնա։ Ինչի՞։ Երեխեքին տարել, ո՞ւմ եք տարել»,- ասում է մայրը։
Նա նշում է, եթե որդին իր պոստերում զոհվեր՝ մի կերպ կհամակերպվեր այդ մտքին, բայց հիմա պնդում է՝ որդին ողջ է։
Մայրը վստահ է, որդուն պահում են ինչ-որ տեղ՝ ինչ-որ բաներ կոծկելու համար։
«Իմ երեխեն թող հասնի ինձ։ Ես լավ գիտեմ, որ իմ երեխեն ինչ-որ տեղ պահված է, չգիտեմ ում ձեռքով։ Եթե նրա մազին կպնող լինի, իմ երեխեն ողջ չհասնի, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ, վարչապետ չլինի, ով ուզում է լինի։ Ես ունեմ մի թագավոր տղա, թող գա հասնի ինձ, հակառակ դեպքում ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ»,- Hayeli.am-ի հրապարակած տեսանյութում ասում է զինծառայողի մայրը։