Ադրբեջանցիների իրականացրած սահմանազատմանը վերաբերող հարցրին միջգերատեսչական հանձնաժողո՞վն է պատասխանելու
Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանի ստորգրած 277-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»:
Հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված են.
Ա. Թորոսյանը-ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Սարգսյանը-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյանը-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյանը-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյանը-ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյանը- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Հասրաթյանը-ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ղեկավար
Ա. Մարալչյանը-Սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Բալակինը-ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին
տեղակալ (համաձայնությամբ):
e-gov.am կայքում հանձնաժողովի աշխատակագը հրապարակված չէ, ինչպես սովորաբար արվում է նման որոշումների ընդունման ժամանակ: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ որոշումը վերաբերում է պետական սահմանին, հետևաբար գաղտնի է:
«Պետական սահմանի մասին», օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է «Սահմանային ռեժիմ» եզրույթը.
«Պետական սահմանի ռեժիմն ընդգրկում է`
ա) պետական սահմանի խնամքի կանոնները.
բ) պետական սահմանի հատման կանոնները.
գ) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման կանոնները.
դ) պետական սահմանում տնտեսական գործունեություն ծավալելու կանոնները.
ե) սահմանակից պետությունների հետ սահմանային միջադեպերի լուծման կարգը»:
Վերոնշյալ մեջբերումն ամփոփ պատկերացում է տալիս հանձնաժողովի գործունեության շրջանակների մասին: Հասարակությունն այսուհետ գոնե կիմանա, թե Հայաստանի պետական ո՞ր մարմնին դիմի Ադրբեջանի կողմից միակողմանի իրականացվող սահմանազատման գործընթացի վիճահարույց հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան