Նաիրա Կարապետյան. Հայերեն գրվածն արագ փոխեցին նրանք, ում դուք մի օր «նվիրեցիք» Շուշին…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է.
«Էլի ու էլի եմ կրկնելու՝ ձեր ապաշնորհ քաղաքականությունը սրան կշիռ տվեց, իսկ ձեր քրոնիկ քար լռությունը այսաստիճան ցինիկացրենց սրան:
Թուրալ Գյանջալիևն ընդամենը ադրբեջանական պետական քաղաքականության բարձրախոսներից է, և եթե դուք շարունակեք «չնկատել» նրանց քաղաքական գիծը և ակտիվորեն քարոզել հարևանների հետ բարիշելու ձեր հանձնարարականը, մի օր Հայոց պատմության դասագրքերում «ձերոնք» էլ կգրեն, որ Հռոմից ավելի հինավուրց մեր Երևանը ադրբեջանական քաղաք է, ինչպես նաև 5-րդ դարի Ծիծեռնավանքը՝ ալբանական:
Նկարը ևս շատ ցավոտ է, հայերեն գրվածն արագ փոխեցին նրանք, ում դուք մի օր «նվիրեցիք» Շուշին…
*Թարգմանաբար՝ գրառման մեջ Գյանջալիևը պնդում է, որ Շուշիի բերդի երեք դարպասների ճանապարհները տանում են ադրբեջանական երեք քաղաքներ՝ Երևան (Irevan), Ծիծեռնավանք (Aghoghlan) և Գանձակ (Գյանջա)»։
Էլի ու էլի եմ կրկնելու՝ ձեր ապաշնորհ քաղաքականությունը սրան կշիռ տվեց, իսկ ձեր քրոնիկ քար լռությունը այսաստիճան...
Опубликовано Naira Karapetyan Вторник, 23 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան