
Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին:
Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն շարունակվում են Հադրութի շրջանում
- Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են
- Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն