ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ռազմական դրությունը հանելու առաջարկին
«Հիմա այլ իրողություններ են Հայաստանում և ես պետք է ասեմ, որ ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակվում է երկրում ժողովրդավարությունը»,-խորհրդարանում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով Ռազմական դրությունը վերացնելու մասին հարցը, որը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասին:
Ըստ պատգամավորի՝ տեղական ինքնակառավարման մարմիներ կան, որտեղ ընտրություններ չեն անցկացվում, Իջևանում համայնքապետ չկա, որոշ համայնքներ ավագանի չունեն:
Մարուքյանը տեղեկացրեց, որ երրորդ անգամն են ներկայացնում ռազմական դրությունը հանելու մասին նախագիծը, իսկ առաջին անգամ ԳՇ պետի խնդրանքով էին այն 7 օրով հետաձգել:
Բանախոսի ներկայացմամբ, իրենց առաջարկը մերժվել է, քանի որ ընդդիմությանը մեղադրում էին, որ դրանով կարող է սկվսել քաղաքական անվստահության գործընթաց:
Հիշեցնելով, որ նախագիծը Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողվում քննարկելու ժամանակ ընդդիմությանը համոզում էին, որ մի քանի օր էլ համաբեն և կլինի հանգուցալուծում՝ Մարուքյանը հայտարարեց. «Դրանից հետո մենք ունեցանք հանգուցալուծում, այսինքը՝ մենք ունենք հստակ հայտարարված ընտրությունների կազմակերպման օր: Մարդիկ ասում են, թե ինչպես կարող ենք ընտրության օր նշանակել, բայց մենք ունենք համաձայնություն վարչապետի հրաժարականի վերաբերյալ և վարչապետի հրաժարականի օրով պայմանավարված հաշվարկվել է ընտրության օրը»:
Ըստ Մարուքյանի, վարչապետի հրաժարականից հետո, եթե խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրում նոր վարչապետ, ապա ինքնալուծարվում է և սահմանված ժամկետներում գնում է արտահերթ ընտրությունների:
Պատգամավորը հայտնեց, որ ներկայում գնում են քաղաքական լուծումների, լարվածությունը թուլացել է և պետք է ռազմական դրությունը հանել:
Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը կասկած հայտնեց, թե ներքաղաքական իրավիճակի լարվածության նվազում կա:
Իր խոսքի վերջում Էդմոն Մարուքյանը նկատեց, որ բազմաթիվ բացակա պատգամավորներ կան և ենթադրեց, որ երևի արդեն քարոզարշավի են գնացել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հույս հայտնեց, որ պատգամավորնեը դեռ աշխատասենյակում են և աշխատում են:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ կողմ են հարցի քննարկմանը, որի արդյունքում եթե բոլորը որոշեն, որ պետք է ռազմական դրությունը հանվի, ապա՝ հանեն, չնայած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել՝ պատճառաբալեով, որ այն ներկայացնի կառավարությունը:
Արրարատ միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու առաջարկին՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սա ի՞նչ հայտարարություն էր. Պետրոսյանը՝ Միրզոյանին
- Մեր ներկայացրած նախագծերը մերժում եք, հետո որպես ձեր նախագիծ ներկայացնում. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Մենք հնարավորինս արժեզրկել ենք այս ինստիտուտը. իմքայլական պատգամավոր
- ԱԺ-ն չցանկացավ չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տալու հարցը քննարկել հերթական նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին