ԲՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ Շաքե Իսայան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Դեռևս դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու թեզը շրջանառելիս իշխանությունը մանիպուլացնելով ակտիվ քարոզում էին, թե այդ թվում ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու առումով մտավախություններ ունի, դա է պատճառը, որ հրաժարվում են: Այս թեզն այնքան մտացածին էր, որ անգամ չեմ էլ ուզում անդարադառնալ»,-ասաց պատգամավորն ու շարունակեց․
«Բայց ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանությունը ունի բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց նա
Հարակից հրապարակումներ`
- Բարբարոսը կացնով կանգնած է մեր դռան դեմ, իշխանությունն ասում է՝ ոչ, մենք պետք է գնանք դեպի բարելավման. Արման Աբովյան
- Վարկեր ունեցող զոհվածների և անհայտ կորածների ընտանիքները որևէ աջակցություն չեն ստանում. Սոֆիա Հովսեփյան