Պահանջ՝ Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցչին զրկել մասնակցությունից հայերի դեմ ատելության խոսքի պատճառով
Change.org կայքում ստորագրահավաք է մկնարկել, որով Եվրոպական հեռարձակողների միությունից («EBU») պահանջում են Եվրատեսիլ-2021-ին մասնակցությունից զրկել ադրբեջանցի երգիչ Էֆենդիին։
Նշվում է, որ Եվրատեսիլը ոչ քաղաքական երաժշտական փառատոն է, որը նպատակ ունի երաժշտության միջոցով միավորել եվրոպական երկրները (և Ավստրալիան): Համաձայն EBU-ի կանոնների, մասնակից հեռարձակողները պետք է մշտապես հարգեն Եվրատեսիլի արժեքները և ապահովեն, որ ոչ մի երկիր խտրականության կամ ծաղրի չենթարկվի որևէ ձևով:
«2021-ին Ադրբեջանի ներկայացուցիչ Էֆենդին նպաստել և մասնակցել է ատելության խոսքին, խտրականությանը և խրախուսել է սպանել հայերին սոցիալական մեդիայի միջոցով՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով ֆեյսբուքի ու ինստագրամի փոստերով, մասնակցելով պետականորեն հովանավորվող միջոցառումների: Նա տեղադրել է իր նկարները, որոնցում կրում է ռազմական համազգեստ ու կոչ է անում բոլոր ադրբեջանցիներին պայքարել հայերի դեմ, տարածում է թեգեր՝ հայերին անվանելով «te ** orists» (ահաբեկիչներ), ծաղրում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված հազարավոր հայերի: Էֆենդին բացահայտորեն գովում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը խոսքի ազատության մեջ 180-ից 168-րդն է»,-ասվում է ստորագրահավաքի պահանջում։
Ասվում է, որ թույլ տալով, որ Էֆենդին մասնակցի այս տարվա մրցույթին, EBU- ն վավերացնում, խրախուսում և կապվում է այն արվեստագետի հետ, որը ատելության խոսք է տարածել հայերի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան