ՍԴ-ում գործը քննելու պայմաններում Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձը ճնշել է ՍԴ-ին. Ռ.Քոչարյանի պաշտպան
«Նման կերպ ուղղակի ճնշել Սահմանադրական դատարանին, ասել, որ տեսեք՝ հանկարծ մի հատ այնպիսի որոշում չկայացնեք, որ դադարեցվի քրեական հետապնդումը, մատ թափ տալ Սահմանադրական դատարանի վրա՝ դա զարմանալի է, նույնիսկ զարհուրելի»,- Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ երեկ երեկոյան այս իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաև Սահմանադրական դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձ փաստաբան Տիգրան Եգորյանը ճնշումներ է գործադել։
«Խոսքը գնում է կոնկրետ մեկ օր առաջ ՍԴ-ում գործը քննելու պայմաններում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձի մասին։ Բողոքի քննությանը նա չի մասնակցում, բայց բոլորս առնվազն պատկերացում ունենք 2018 թվականին հրապարակված գաղտնալսումներից, թե Վահե Գրիգորյանը 300.1 հոդվածի քրեական գործի հետ ինչ ուղղակի առնչություն ունի՝ ոչ որպես դատավարական կարգավիճակ ունեցող»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Սահմանադրական դատարանում որոշեց գործը քննել գրավոր ընթացակարգով՝ չբավարարելով ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանւ և Արևիկ Պետրոսյանը։ միջնորդությունը Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում որոշեցին Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել գրավոր
- ՍԴ-ն քննում է Քր.Օր-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան