Սա ի՞նչ հայտարարություն էր. Պետրոսյանը՝ Միրզոյանին
«Այստեղ հայտարարություն հնչեց, թե մենք որոշել ենք ցրել ԱԺ-ն։ Բայց խորհրդարանը նման որոշում ընդունելու իրավունք ունի՞, կամ կա՞ նման որոշում։ Սա ի՞նչ հայտարարություն էր»,- այսօր ԱԺ-ում, դիմելով Արարատ Միրզոյանին, հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր իր ելույթի ժամանակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էր նշել, որ կա ԱԺ-ն ցրելու որոշում, և առաջարկել, որ հետագա աշխատանքների համար յուրաքանչյուր ֆռակցիայից մեկ պատգամավոր, ինչպես նաև անկախ պատգամավորները նստեն ու քննարկեն՝ ինչ նոր գործիքակազմի կարիք ունեն պատգամավորները՝ իրենց աշխատանքն էլ ավելի արդյունավետ կատարելու համար։
Ի պատասխան պատգամավորի հարցին, ԱԺ նախագահը նախ շնորհակալություն հայտնեց՝ այդչափ կարևոր հարցը բարձրացնելու համար։
«Իհարկե, հարցը չի վերաբերում ո՛չ նստաշրջանին, ո՛չ էլ այսօրվա հերթական նիստի օրակարգին։ Բայց և այնպես, բնականաբար, ԱԺ-ն նման որոշելու իրավունք չունի և այդպիսի փորձ էլ չի արել։ Բայց ակնհայտորեն, բոլորն էլ հասկանում են, որ խոսքը խմբակցությունները ներկայացնող լիդերների վերջերս հնչեցրած հայտարարությունների մասին է։ ԱԺ երեք խմբակցություններն էլ հայտարարություն են արել, որ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կտրվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Եվ նույնիսկ կոնկրետ ժամկետի մասին կա համաձայնություն։ Շատ վստահ պնդել չեմ կարող, բայց ենթադրում եմ, որ պարոն Գաբրիելյանի խոսքը սրա մասին է»,- նշեց Միրզոյանը։
Գևորգ Պետրոսյանն էլ նկատեց. «Ես էլ եմ ենթադրում, որ խոսքը դրա մասին է, բայց մասնագիտությամբ իրավաբան լինելը անձի համար պետք է զսպաշապիկ լինի՝ իր արտահայտությունները ճիշտ հնչեցնելու հարցում։ Եվ ասել, որ այստեղ բոլորս որոշել ենք, թե խորհրդարանը ցրվելու է, իրավաբանորեն գրագետ հայտարարություն չէ»։
Ի պատասխան, Արարատ Միրզոյանը նշեց, որ ավելի լավ կլիներ, որ իրենք՝ երկու իրավաբաններով առանձնազրույց ունենային, կամ տեսական քննարկումներ անեին։
«Համաձայն եմ, որ բոլոր քաղաքական գործիչները քաղաքական խոսք են ասում, և երբեն կարող է իրավական կողմից փոքր-ինչ կարող են անճշտություններ լինել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արտահերթ ընտրությունները ինչու է որոշվել անցկացնել հենց հունիսի 20-ին
- «168 Ժամ». Հունիսի 20-ի ընտրությունները լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան