Քաղաքական 12:31 23/03/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Ընտրությունների անհասկանալի օրացույցը

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է.

«Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.

1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթացակարգերով այդ օրվան հասնելը Փաշինյանին հնարավորություն է տրվում ժամանակ շահել և ԱԺ-ում անցկացնել ցանկացած այլանդակ օրենք կամ փոփոխություն, որը պետության համար լինելու է շատ վատ, իր համար՝ կենսական։ Այս առումով արտահերթ ընտրությունների իդեայի հետևում ձևավորվում է ստվերային օրակարգ, ինչը տանում է Բաղրամյանի պրոցեսի կազմաքանդմանը։

2. Պարզվեց, որ արտահերթ ընտրությունը կարելի է հայտարարել ֆեյսբուքյան ստատուսով։ Պարզվեց նաև, որ արտահերթ ընտրություն կարող է հայտարարվել դրա համար լիազորություն չունեցող անձի կողմից՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները, իրավական ընթացակարգը։ Թե ինչու հերթական անգամ մարդիկ տրվեցին նրա մանիպուլյացիային, դժվար է ասել։

3. Արտահերթի գաղափարը հասունացել և ընդունվել է Բաղրամյան պողոտայի ընդդիմության ճնշման տակ. ավելի ստույգ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման տակ։ Այդ դեպքում ով է, առանց մեր կարծիքը լսելու, օր նշանակում։ Նման լիազորություն չուներ ոչ ոք. ինչ ֆորմատում էլ ծնված լիներ այդ ամսաթիվը։ Եվ այստեղ է, որ հարթակը իրեն պահել է իրավիճակին ոչ համարժեք։ Դուք հարթակ եք, որովհետև մենք ենք ձեզ լիազորել փողոցում գտնվողներիս հարթակ լինել ու որոշումներ կայացնել։ Այդ դեպքում ձեր իներտությունը որևէ բացատրություն չունի։

4. Ինչու ընտրությունները չեն կարող լինել ասենք՝ հոկտեմբերի 10-ին, որի դեպքում հնարավորություն կլիներ նոր ԸՕ ընդունումը, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենար Բաղրամյան փողոցը։ Ողջ հարգանքով հանդերձ խորհրդարանական ընդդիմության հանդեպ, հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է  8,26 տոկոս, ԼՀԿ-ն ՝ 6,37 տոկոս։ Իսկ իշխող ուժը ընդհանրապես երկիրը բերել է աղետի ու ավերել ամեն ինչ։ Հետևաբար նման նեղ ֆորմատներով նրանք այս պահին իրավունք չունեն կուլիսներում կարևորագույն որոշումներ կայացնել։

Սա կարծում եմ այն կարևոր հանգրվանն էր, որ ստիպում է մտածել, որ 17-ի հարթակն այլևս անցյալում է ու հրատապ անհրաժեշտություն է նոր ձևաչափ ստեղծելու, որը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Ունենալով պետության ողջ գիտակից շերտի աջակցությունը ու ֆեյսբուքից իմանալ ընտրության օրվա մասին ուղղակի անթույլատրելի է։ Ի դեպ, անտրամաբանության համատեքստում ընտրությունների օր կարելի էր նշանակել ասենք մայիսի 30-ը, հունիսի 13-ը, կամ նույնիսկ փետրվարի 31-ը, որ իմքայլական նախարարի սրտով լիներ։

5. Իբր լարվածությունը թուլացնելու նպատակով պլանավորվող արտահերթ ընտրության հետևում ընդունվում են ամենավտանգավոր իրավական ակտերը, որոնք պրոցեսները տանելու են Փաշինյանի համար կառավարելի հունով։ Մինչև հունիսի 20-ը Փաշինյանն ընդունելու է ամենավտանգավոր օրենքները, որոնք կօգնեն նրան պատշաճ պատրաստվել արտահերթին։

6. Չկա որևէ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Մարդը, որ կեղծում է ամեն ինչ, ով ամեն հաջորդ օր փոխում է նախորդ օրվա ասածները, չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Գործի է դրվելու կեղծիքի ողջ զինանոցը։ Մենք դրա ականատեսը եղանք մարտի 1-ին։ Իսկ ո՞վ է բռնելու նրա ձեռքը հունիսի 20-ին։

7. Եվ ամենակարևոր հարցը. ինչու ընդդիմությունն այդքան հեշտությամբ ընդունեց Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգը։ Ինչպես ընդդիմադիր ուժերի հարթակը տրվեց երկրի թիվ մեկ կեղծարարի և մանիպուլյատորի հարկադրանքին։ Ինչու թույլ տրվեց, որպեսզի որոշում կայացնի մի մարդ, ով երկիրը հասցրել է կատաստորֆիկ ճգնաժամի, բզկտել է երկրը ատելությամբ ու թշնամանքով, տապալել է բանակցությունները, թշնամուն հանձնել Արցախի մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, խեղել բազմաթիվ ճակատագրեր։ Ինչպես նա դարձավ խաղի կանոններ թելադրող, ընտրության օր որոշող։

8. Կա մի հարց, որն առանձին քննարկման կարիք ունի։ Շատերը, այդ թվում մարդիկ՝ ում ես հարգանքով եմ վերաբերվում և նրանց կարծիքը կարևորում՝ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցել չի կարելի, այն լեգիտիմացնում է Փաշինյանի արածները, այն կտանի վերջնական կործանման և այլն։ Ընդունում եմ, որ կա նման ռիսկ, համարենք մերժեցինք, բայց այդ դեպքում ո՞րն է ռացիոնալ առաջարկը։ Եթե ոչինչ չարվի, եթե այս իշխանությունը մնա, ապա նոր կուրստները և նոր ստորացումները անխուսափելի են. Այս հարցում կա գրեթե համահայկական կոնսենսուս։ Եթե կատեգորիկ մերժում ենք ընտրության գաղափարը, ապա զուգահեռ պետք է ներկայացվի այլ ծրագիր՝ ինչպես ազատվել այս իշխանությունից. հակառակ դեպքում բոլորս հայտնվում ենք իռացիոնալ դաշտում։

Կարծում եմ, որ մինչև սահմանադրական ընթացակարգերով ընտրությունների գնալու ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք այս հարցադրումը, այս դիլեման ինտենսիվ քննարկելու համար, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։ Դրանով մենք մի կողմից՝ օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը կվերցնենք իշխանության ձեռքից, մյուս կողմից՝ այդ ինտենսիվ քննարկումների և այլևս բաց խոսելու պրոցեսում կարող է ձևավորվել պայքարի նոր ավելի էֆեկտիվ ձևաչափ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}