
Իշխանությունը նոր պատգամավոր ունի
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ իշխանական խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Վահագն Թևոսյանին փոխարինելու է եկել Էմմա Պալյանը։
Խորհրդարանականները ծափողջույններով շնորհավորեցին նրան, որից հետո նորանշանակ պատգամավորը երդվեց.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։