ՆԱՏՕ-ում մնալը ձեռնտու է նաև Թուրքիային․ Էնթոնի Բլինքեն
ՆԱՏՕ-ի անդամ երկրնների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber-ը։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բլիքենը նշել է, որ չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին, այնուամենայնիվ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում: Ըստ նրա՝ դաշինքի մեջ մնալը բխում է նաև Թուրքիայի շահերից։
«Թուրքիան մեր երկարամյա ու կարևոր դաշնակիցն է»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարը՝ չհերքելով նաև Անկարայի հետ ունեցած որոշակի տարաձայնությունների փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան