Թե՞ ձեզ թվում է, որ մենք իսկապես Քարվաճառը շատ արագ հետ ենք վերցնելու. Թովմասյան
«Ես կողմ եմ, որ ռազմական դրությունը հանենք, ու որքան շուտ, այդքան լավ, քանի որ ռազմական դրությունը մեզ ոչինչ չի տվել»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 10-ի ոչ հայանպաստ հայտարարության հիման վրա Քարվաճառն անցել է Ադրբեջանին, և Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին գտնվող մի շարք օբյեկտներ այսօր 80%-ով կրճատել են շրջանառությունը, և կանգնել են փակման եզրին։
«Այս առնչությամբ մի շարք հարցեր էի ուղարկել պետական տարբեր գերատեսչությունների, որոնք գնդակի նման մեկը մյուսին են փոխանցել հարցի բովանդակությունը և որևէ պատասխան չեն տվել»,- ներկայացրեց նա։
Պատգամավորն ազդարարեց՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այդ հատվածում գործում է 7 բենզալցակայան՝ 15 աշխատողով, 25 խանութ՝ 60 աշխատողով, 3 հյուրատուն՝ 7 աշխատողով, 5 արագ սննդի կետ՝ 15 աշխատողով։
«Պաշտոնական տվյալներով՝ այս օբյեկտների շրջանառությունը կրճատվել է 50%-ով: Ի՞նչ է արել այս մասով կառավարությունը։ Միայն ինձ հայնտի է, որ միմյանց գրություններ են փոխանցել...։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինձ գրել է, որ հարցի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով պետք է համագործակցեն Արցախի հետ, և առաջարկներ ներկայացնեն»,- տեղեկացրեց նա։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ փաստաթղթի ստորագրումից չորս ամիս է անցել, և այդ ամիսների ընթացքում կառավարությունը դեռ չի ծանթացել իրավիճակին։
«Թե՞ ձեզ թվում է, որ մենք իսկապես Քարվաճառը շատ արագ հետ ենք վերցնելու ու կարիք չկա չորս ամսվա ընթացքում կոնրետ մարդկանց խնդիրները լուծելու։ Այսքան ընտանիք այսօր գտնվում է սոցիալական ծանր վիճակում, և պետությունը պարտավոր է սա անել, իսկ ԱԺ այս քննարկումները մեծ մասամբ Վարդենիսի բնակավայրերի բնակիչներին չեն վերաբերում ու չեն էլ հետաքրքրում»,- եզրափակեց խոսքը Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքավայրի 300 աշխատակից կրճատման փաստի առաջ է, ծայրահեղ միջոցների են ուզում դիմել. Թովմասյան
- Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին