Կոլորադոյում հրաձգության արդյունքում առնվազն 10 մարդ է սպանվել
Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ոստիկան, սպանվել են Կոլորադոյի Բոլդեր քաղաքում: Երկուշաբթի անհայտ անձը կրակ էր բացել «King Soopers» սուպերմարկետի մոտ, այնուհետ մտել սուպերմարկետ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ուժեղացված ջոկատներին հաջողվել է բերման ենթարկել հանցագործին, սակայն նրանցից մեկը՝ 51-ամյա Էրիկ Թալլինը, սպանվել է գործողության ընթացքում: Կրակողի դրդապատճառները դեռ անհայտ են, նրա ինքնությունը չի բացահայտվում: Այս մասին գրում է Euronews-ը։
«Մենք կաշխատենք օր ու գիշեր, կասկածյալը բերման է ենթարկվել», - ասել է Բոուլդերի ոստիկանապետ Մարիս Գերոլդը:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ջո Բայդենը տեղեկացված է դեպքի մասին: Սա տարվա սկզբից յոթերորդ զանգվածային սպանությունն է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ երկրորդը: Մարտի 16-ին Ատլանտա քաղաքում երեք մերսման սրահների վրա հարձակման արդյունքում սպանվեց 8 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին