«Հայաստանն այսօր անվտանգության առանձին երաշխիք չի կարող լինել». Մովսես Հակոբյան
Հաշվի առնելով պատերազմում ունեցած թերացումներն ու բացթողումներն, Արցախը պետք է ստեղծի այնպիսի բանակ, որն ի վիճակի կլինի անվտանգության երաշխիք ապահովել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Ըստ իս՝ Հայաստանն այսօր առանձին անվտանգության երաշխիք չի կարող լինել։ Սա լուրջ խնդիր է , ինչպես մեր ռազմավարական ընկերոջ հետ փոխգործակցության կազմակերպման, այնպես էլ դիվանագիտական ուղղությունում սպառնալիքների չեզոքացման առումով»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հայտարարի, թե արդյո՞ք շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և արդյոք երաշխավոր է Զինված ուժերով։
Մովսես Հակոբյանի փոխանցմամբ՝ արդեն մեկ զորակոչ բաց է թողնվել, Հայաստանից զորակոչիկներ չեն մեկնել Արցախ։
«Արձակուրդ եկածներն այլևս չեն վերադարձել Արցախում ծառայության։ Այսպիսի պայմաններում Արցախի անվտանգության երաշխավորը լինելու բեռն ընկնելու է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վրա։ Այս պայմաններում պետք է արագ ստեղծել Արցախի Զինված ուժեր։ Ընդ որում՝ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Զինված ուժերի հետ համագործակցությամբ ու փոխլրացմամբ։ Նման աշխատանքներ Արցախում տարվում են, սակայն դրանք շատ դանդաղ են ընթանում»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան