Գիտեք չէ, թե ում եք ընտրելու, նայեք հա, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք.Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց դատապարտյալներին ուղղվող սպառնալիքները
«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների հարազատներից արդեն ստացել եմ ահազանգեր, որ դատապարտյալների հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Գևորգ Վարոսյանը, այդ և «Արմավիր» ՔԿՀ-ի ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին և ասում՝ գիտե՞ք չէ, թե ում եք ընտրելու, նայեք հա, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»,-ԱԺ-ի այսօրվա նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն արդարադատության նախարարին խնդրեց քրեակատարողական վարչության պետի հետ ճշտի և արգելի իր ենթականերին՝ ճնշում գործադրել դատապարտյալի և կալանավորվածի կարգավիճակում գտնվող մարդկանց վրա:
Ըստ Զոհրաբյանի՝ ՔԿՀ-ի պատասխանատուները դիմում են դատապարտյալներին՝ ասելով «Գիտե՞ս չէ, թե ի՞նչ ես ասելու քո հարազատներին, այլապես կարտսեր կընկնես, ռեժիմդ կխստացվի»:
Պատգամավորը նաև հայտնեց, որ պատահաբար բացել է ԿԸՀ-ի կայքը և պարզել, որ այնտեղից բացակայում է ընտրողների էլեկտրոնային ցուցակը, որի փոխարեն գրված է «տեխնիկական վերազինում»:
«Չէի ուզում խախտել անմեղության կանխավարկածը, չնայած իմ երկար տարիների լրագրողական և պատգամավորական գործունեության փորձը ինձ տալիս է իրավունք չհավատալու այդ կառույցի անաչառությանը»,- նկատեց Զոհրաբյանը և հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու տեխնիկական վերազինումը վերաբերում է միայն ընտրողների ցուցակների բաժնին:
Հարակից հրապարակումներ`
- Թե՞ ձեզ թվում է, որ մենք իսկապես Քարվաճառը շատ արագ հետ ենք վերցնելու. Թովմասյան
- ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ռազմական դրությունը հանելու առաջարկին
- ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները չեն կորի. Արկադի Խաչատրյան
- Սա ի՞նչ հայտարարություն էր. Պետրոսյանը՝ Միրզոյանին
- Մեր ներկայացրած նախագծերը մերժում եք, հետո որպես ձեր նախագիծ ներկայացնում. Մարուքյանը՝ իմքայլականներին
- ԱԺ-ն չցանկացավ չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տալու հարցը քննարկել հերթական նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան