ՍԴ-ն քննում է Քր.Օր-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը
Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով հարցը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի վերաբերյալ առկա հասարակական մեծ հնչեղությունը, ինչպես նաև գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման անհրաժեշտությունը։
Նա հիշեցրեց, որ գրավոր քննության ժամանակ ՍԴ-ն կարող է աշխատակարգային որոշում ընդունել բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ։
«Նման քննությունը մեծապես կնպաստի գործի հանգամանքների, այդ թվում դատավարության կողմերի հակադրվող դիրքորոշումների հիմնավորվածության, հրապարակային, բազմակողմնաի ու օբյեկտիվ բացահայտմանը, կբացառվի նաև ՍԴ անկախության ու անաչառության հանրային վստահությունը նվազեցնող, ՍԴ գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնող, ինչպես նաև ՍԴ դատավորի՝ արդարադատության իրականացմանը միջամտելուն, նրա քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, մասնագիտական ու անձնական որակները հրապարկայնորեն կասկածի տակ առնելու մեկնաբանությունները»,-նշեց ՍԴ անդամը։
ՍԴ անդամ Հրայր Թովմասյանն էլ միացավ Արևիկ Պետրոսյանի միջնորդությանը։
«Որքան էլ մենք ասենք, որ սա սովորական մի գործ է, քննվում է 300.1 հոդվածի սահմանադրականությունը, այն վերջին երկու տարիներին դադարել է լինել մեկ հոդվածի սահմանադրականությանը վերաբերող հարց, դրա շուրջ ծավալված հասարակական-քաղաքական քննարկումները, կարծում եմ, Սահմանդրական դատարաին պարտավորեցնում են, որպեսզի այն մնա իր բարձր դիրքում, որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ։ Հակառակ պարագայում կստեղծվի ու կխորանա այն դիտարկումները, մոտեցումներն ու կարծիքները, որ ՍԴ շուրջ վերջին երկու տարում ընթացող պրոցեսներն ունեցել են բացառապես քաղաքական նպատկներ՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, սահմանադրական դատարանի տարբեր անդամների հետապնդումներից ու Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը կրել է բացառապես մի նպատակ՝ պայմանավորված այս գործով»,-ընդգծեց նա։
Նա ընդգծեց, որ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ։
ՍԴ նախագահ Ա. Դիլանյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում։ ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը նշեցին, որ ընդմիջելու անհրաժեշտություն չկա, հարցը պետք է այդ պահին դրվի քննարկման։
ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանն էլ նշեց, որ ընդմիջման պարագայում որևէ դատավարական գործողություն՝ որոշման ընդունման վերաբերյալ չի կարող տեղի ունենալ։
ՍԴ անդամ Հրայր Թովմասյանն առաջարկեց միջնորությունը դնել քննարկման այդ պահին՝ հիմնավորելով, որ անաչառ դիտորդի մոտ կաող է տպավորություն ստեղծվել, որ ՍԴ անդամները կարող են իրար հետ քննարկում ունենալ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու մասին։
Դիլանյանն ասաց՝ հանում է ընդմիջման մասին առաջարկը։
Հիշեցնենք, որ հենց այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան