Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել..
Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել... Ի վերջո որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը: Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին.
-Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ, թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է:
Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ «կարված գործի» համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը:
Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի: Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ բացառապես մեկ մարդու շահից...
Պատիվ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ճակատագրական պահին էլի՞ մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, Ռուսաստանն ու եվրոպանները. Սենոր Հասրաթյան
- Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան
- Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Սենոր Հասրաթյան
- Այս «տեսաբանները» նպատակային թիրախավորում էին Հայրենիքը կառուցելու գործին լծվածներին.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ մեր աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախ ձեռքը
- Սենոր Հասրաթյան. Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է պատահականությունների բերած ատելության իշխանությունը..
- Սենոր Հասրաթյան. Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր
- Միթե՞ հայն ընդունակ է այսքան իջնել ինքն իրենից․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չուներ իրավիճակին համահունչ գործելու կարողություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան